ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Օբաման և Մերկելը ուժի մեջ կթողնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Օբաման և Մերկելը ուժի մեջ կթողնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
10.02.2015 | 13:09

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան Օվալաձև սրահում բանակցություններից հետո հանդես են եկել հայտարարություններով: Նրանք հայտնել են, որ պայմանավորվել են ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Բարաք Օբաման ասել է, թե չի ցանկանում, որ Ռուսաստանը «սահմանափակվի» կամ «թուլացվի», ԱՄՆ-ի նպատակը ՈՒկրաինայի պաշտպանությունն է, միևնույն ժամանակ՝ «եթե դիվանագիտությունը հաջողություն չգրանցի ՈՒկրաինայում, գոյություն ունեն նաև այլ միջոցներ, այդ թվում՝ օրինական զենքերը»: Օբաման ընդգծել է, որ ՈՒկրաինային զենք մատակարարելու որոշում դեռ կայացված չէ: Խոսելով Գերմանիա - ԱՄՆ դաշնակցության մասին՝ ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Ռուսաստանի ագրեսիան ՈՒկրաինայի հանդեպ միայն ամրապնդել է դաշինքը:
Խոսելով Իրանի մասին՝ Օբաման ասել է, որ «Վաշինգտոնը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները երկարաձգելու անհրաժեշտություն չի տեսնում»:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ